«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիր ընդունելության հայտարարություն

Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի եւ ՀԱԱՀ-ի միջեւ համագործակցության շրջանակում 2025 թ․ հոկտեմբերին ՎԿԳ համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում է ուսանողների հայտագրում:

Դիմել կարող են.

  • ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտները,
  • ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով այժմ բակալավրիատի ավարտական կուրսում սովորողները, ովքեր ունեն գերմաներենի գիտելիքներ (A1 – B1 մակարդակ):

Կազմակերպվում են նաեւ գերմաներենի նախապատրաստական դասընթացներ։

Տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ I մասնաշենք 1-344 սենյակ, «Ագրարային մենեջմենթ» ծրագրի համադրող Անի Պետրոսյանին, հեռ․՝ 093 65 85 31։