Ագրարայինում էին Ջրափիի դպրոցականները

Մասնագիտական կողմնորոշման շրջանակում Ագրարային համալսարան էին այցելել ՀՀ Շիրակի մարզի Ջրափիի դպրոցի աշակերտները։ Նրանց սիրով ընդունեց եւ համալսարանի կրթական ծրագրերը, հետագայում մասնագիտության ընտրություն կատարելու հնարավորությունները ներկայացրեց Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի մասնագետ Մանե Շուշանյանը:

Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Շիրակցի դպրոցականները տպավորված էին Ագրարայինի նոր ենթակառույցներով. նրանք եղան նորարարական ջերմատանը, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնում, Ընդհանուր քիմիայի լաբորատորիայում:

Պատանի հյուրերը բացահայտեցին ագրարային կրթության կարեւորությունը, որն, անտարակույս կօգնի նրանց մասնագիտության հարցում ճիշտ ընտրություն կատարել: