Ռեկտորատի այսօրվա՝ հուլիսի 14-ի նիստում այս մասին շեշտեց ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Աշնանացան հացահատիկի էլիտար սերմերի հավաստագրում ստացած Ագրարայինը շատ շուտով կարող է դառնալ ակնառու մատակարար: Ընդսմին, ֆերմերը կիլոգրամի համար կվճարի 180, +70 դրամ կհատկացնի կառավարությունը: Բացի այդ, մեր մասնագետները անվճար խորհրդատվություն կիրականացնեն:
Մինչեւ տարեվերջ հավանաբար կգործարկվի նաեւ ԵՄ Կանաչ գյուղատնտեսություն նախագծի շրջանակում կառուցվելիք ժամանակակից ջերմատունը, որը հնարավորություն կտա կարտոֆիլի բարձրակարգ տնկանյութ ստանալ: Այսօր մեր երկրում հիշյալ մթերքի սերմացուի 5 տոկոսը ներկրվում է, մնացած մասը լրացվում է պարենային չափաքանակից: ICARE հիմնադրամի հետ այս նախաձեռնությունն ավելի ընդլայնվելու միտում կարող է ունենալ եւ սելեկցիոն աշխատանքների շնորհիվ առաջիկա 4-5 տարվա ընթացքում Ագրարայինը կկարողանա ապահովել կարտոֆիլի տնկանյութի պահանջարկի շուրջ 60-70 տոկոսը: Ընդգծենք, խոսքը իսկապես բարձրակարգ սերմնացուի մասին է:
Ցանկացողները կարող են մեր ՈՒՓՏ-ներից ձեռք բերել նաեւ խաղողի կտրոններ:
Սա տրամաբանական ընթացք է եւ երկրի պարենային անվտանգության եւ ապահովվածության համար շատ կարեւոր նախապայման: