Վերապատրաստում և դասավանդում Հունաստան

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է տնտեսագիտական ոլորտում 1 վերապատրաստման և 1 դասավանդման տեղի մրցույթ Պիրեուսի համալսարանում, գարնանային կիսամյակում: Պիրեուսի համալսարանի  վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք այցելել համալսարանի պաշտոնական կայքը.

https://www.unipi.gr/unipi/en/https://www.unipi.gr/unipi/en/school-ebi-home.html:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը (բնօրինակ և PDF ձևաչափ) հանձնել ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ՝ Զարինե Պողոսյանին ([email protected]).

  • անձնագրի պատճեն,
  • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
  • ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով),
  • վերապատրաստման դեպքում՝ մոտիվացիոն նամակ (անգլերենով)՝ հաստատված դիմորդի անմիջական ղեկավարի կողմից,
  • դասավանդման դեպքում՝ աշխատանքային պլան (անգլերենով)՝ հաստատված դիմորդի անմիջական ղեկավարի կողմից,
  • առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի հունվարի 30-ը:

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու  կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Միջազգային կապերի դեպարտամենտ, 127 սենյակ՝ Զարինե Պողոսյանին: