Ուսման հնարավորություն Սլովակիայի Հանրապետությում

slovakia

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը Հայաստանին հատկացրել է բակալավրիատի և մագիստրատուրայի մեկ համալսարանական կրթաթոշակ՝ 2021-2022 ուսումնական տարվա համար:

Կրթաթոշակը ստանալու համար հայաստանցի ուսանողները կարող են դիմել էլեկտրոնային եղանակով ս.թ․ մարտի 26-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ www.vladnestipendia.sk կայքի միջոցով, որտեղ տեղադրված է նաև ձեռնարկ անհրաժեշտ բոլոր տեղեկություններով։

Թեկնածուները կարող են օգտվել տեխնիկական աջակցությունից, որը հասանելի է [email protected] էլփոստի հասցեով և +421 907 551 404 հեռախոսահամարով։

Պետական կրթաթոշակ ստանալու համար պարտադիր պայման է սլովակերենի տիրապետումը: Դիմորդները հնարավորություն ունեն անցնել սլովակերենի անվճար լեզվական և մասնագիտական վերապատրաստում Բրատիսլավա քաղաքում՝ ս.թ․ սեպտեմբերի 2-ից 2022թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում։

Թեկնածուները պարտավոր են ընդունելության համար պահանջվող փաստաթղթերի բնօրինակները տպագիր տարբերակով ներկայացնել Սլովակիայի Հանրապետության կրթության, գիտության հետազոտության և սպորտի նախարարության Միջազգային համագործակցության և եվրոպական հարցերի բաժին։ Պահանջվող փաստաթղթերի թվում է ՀՀ ԱԳ նախարարության կամ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրված՝ կրթաթոշակի համար առաջադրվելու մասին պաշտոնական նամակը։

Կից ներկայացնում ենք կրթաթոշակի համար առաջնային մասնագիտությունների ցանկը՝

https://docs.google.com/file/d/1XA9U9vA9sVAxBoe0u92iF3cidfpj0wmP/edit?filetype=msword&fbclid=IwAR3SIewJKqiO4DMG6UaLtI6mL3IXzbPxRj58_PhFVwQ2XD9g3Zx7F0Pqz1M