Փետրվարի 18-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը կնքեցին համագործակցության հուշագիր:
PROFAL ընկերությունը երկրում հայտնի է որպես ալյումինե եւ մետաղապլաստե դռների ու պատուհանների, ապակե կոնստրուկցիաների առաջատար արտադրող: Վերջին շրջանում ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել նաեւ գյուղատնտեսության, կանաչապատման եւ սպասարկման ոլորտներում:
Հուշագրով նախատեսվում է համատեղ ջանքերով նպաստել մասնագիտական կրթության զարգացմանը, ՀԱԱՀ-ի ուսանողների համար գործնական գիտելիքների ամրապնդման, արտադրական փորձուսուցումների անցկացման, բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին աշխատանքով ապահովելուեւ կարիերայի զարգացման հնարավորությունների ստեղծմանը:
Ողջունելով հեռանկարային գործակցության մեկնարկը, ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանին՝ նախաձեռնողականության եւ ՀԱԱՀ-ի հետ համատեղ աշխատելու պատրաստակամության համար: Պարոն Ուռուտյանը նշեց, որ կրթական ծրագրերի ու ուսումնահետազոտակա ենթակառույցների արմատական բարեփոխումների ակտիվ փուլում գտնվող Ագրարային համալսարանը կարեւոր է համարում ուսանողների համար գործնական մասնագիտական փորձառության այնպիսի հնարավորությունների ստեղծումը, ինչպիսին կարող է ապահովել PROFAL-ի նման առաջադիմական ընկերության հետ գործակցությունը: «Բարձրակարգ մասնագետներ պատրաստելու համար Ագրարային համալսարանը անհրաժեշտ քայլեր է անում՝ուսումնական ծրագրերի արդիական բովանդակություն, բարձրակարգ դասախոսական կազմ եւ ժամանակակից ենթակառույցներ ունենալու ուղղությամբ: Այս ամենը պետք է համալրվի բուն արտադրության ոլորտում ուսանողների փորձառության հնարավորություններով, որպիսիք տալիս է այս գործակցությունը: Փոխշահավետ գործակցությունը ենթադրում է, մյուս կողմից, PROFAL ընկերության՝ երիտասարդ մասնագետներով համալրումը», – ասաց ռեկտոր Ուռուտյանը, հավելելով, որ ընկերությունն իր «ապագա տաղանդներին» կարող է գտնել, մասնավորապես, նաեւ համալսարանում անցկացվող ամենամյա աշխատանքային տոնավաճառների ժամանակ:
PROFAL-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ռեկտոր Ուռուտյանին՝ նախաձեռնությանը պատրաստակամորեն արձագանքելու համար: «Առաջիկայում PROFAL-ը բազմաթիվ խոշոր նախագծեր կունենա, ընկերությունն արդեն զարգացնում է կոնկրետ ուղղություններ, ուստի նոր մասնագետների պահանջարկ միշտ կա: Մենք համապատասխան ոլորտներում երիտասարդների ներուժն ու տաղանդը բացահայտելու եւ դրանք գործի դնելու հարթակներ ստեղծելու պատրստակամություն ենք հայտում: Վստահ եմ, որ մեր թիմերի ուժերի համախմբումն երկուստեք կտա դրական արդյունքներ», – ասաց պարոն Ավետիսյանը:
Գլխավոր տնօրենը ներկաներին հաղորդակից դարձրեց PROFAL-ի գործունեության նոր՝ գյուղատնտեսական ուղղվածության մի շարք շատ հետաքրքիր նախաձեռնություններին, որոնք Հայաստանի եւ տարածաշրջանի համարմիանգամայն նոր են եւ հեռանկարային արդյունքներ են խոստանում:
Հուշագրի ստորագրումն ու մեկնարկող գործակցությունը գոհունակությամբ ողջունեցին Ագրոնոմիական, Ագրարային ճարտարագիտության եւ Ագրոբիզնեսիեւ տնտեսագիտության ֆակուլտետների ղեկավարները:
Առաջիկայում կողմերի ներկայացուցիչները կքննարկեն գործակցության կոնկրետ ծրագրեր:Մինչ այդ, ռեկտոր Ուռուտյանը Էդգար Ավետիսյանին նվիրեց համալսարանի հրատարակած «Ֆերմեր» ձեռնարկը եւ, իհարկե, անուշահամ «Սերունդ» գինի: