Համագործակցության երկու նոր հուշագիր՝ աշխատանքի տոնավաճառի օրը

Մայիսի 26-ին, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը համագործակցության հուշագրեր ստորագրեց «ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ տնօրեն Լեւոն Ջանփոլադյանի եւ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ տնօրեն Արթուր Պողոսյանի հետ:

Պարոն Ուռուտյանը խորհրդանշական համարեց հենց աշխատանքի տոնավաճառի կազմակերպման օրը միանգամից երկու կազմակերպության հետ հուշագրի ստորագրումը: Նա նշեց, որ առանց պրակտիկայի որակյալ կրթության մասին խոսելն անիմաստ է եւ հույս հայտնեց, որ այժմ է՛լ ավելի կխորանա կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը եւ արդյունքները սպասել չեն տա:

Համագործակցության շրջանակում ենթադրվում է դասախոսների վերապատրաստում, ուսանողների փորձուսուցում, ուսումնակրթական, դրամաշնորհային ծրագրերի համատեղ իրականացում, գիտաժողովների, սեմինարների կազմակերպում եւ այլն:

Հանդիպման ավարտին պարոն Ուռուտյանը, ավանդույթի համաձայն, մեր գործընկերներին նվիրեց Ագրարայինի «Սերունդ» գինին եւ «Ֆերմեր» ձեռնարկը: