ՀԱԱՀ Էկոլոգիայի եւ օրգանական գյուղատնտեսության հետազոտական կենտրոնը գիտական թեմայի իրականացման շրջանակում գործակցելով համալսարանի Հողաշինարարության եւ հիդրոշինարարության ամբիոնի հետ, ընթացիկ տարում հետազոտական աշխատանքներ է կատարում Սեւանի ավազանի ջրովի երկրագործության պայմաններում, դաշտային մշակաբույսերի ցանքերում պարարտացման եւ ոռոգման արդյունավետ տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ։
«Հիշյալ խնդիրների լուծման շնորհիվ արդյունավետ տեխնոլոգիաների ներդրումը կնպաստի ինչպես տարածաշրջանում գյուղատնտեսության վարման մշակույթի բարելավմանը, այնպես էլ Սեւանալճի էկոլոգիական վիճակի բարելավմանը, մասնավորապես լճի կենսածին ծանրաբեռնվածության նվազմանը», – ասում է ՀԱԱՀ Էկոլոգիայի եւ օրգանական գյուղատնտեսության հետազոտական կենտրոնի տնօրեն, գյուղ․ գիտ, դոկտոր, պրոֆեսոր Մերուժան Գալստյանը։
Աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են ուսանողները։