Շաբաթներ առաջ մենք առիթ ունեցել ենք պատմելու (ընդ սմին՝ մեծ հիացմունքով) տեխնոլոգիական մասնագիտական կրթական ծրագրերի ստեղծման առաջին փուլի մասին: Նոյեմբերի 19-ին մեր մասնագետները դարձյալ ի մի էին եկել հաջորդ փուլը ամփոփելու վճռականությամբ:
Ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարող, տ.գ.դ. Սմբատ Դավեյանը նկատեց, որ գործընկերները մեծ ծավալի աշխատանք են կատարել, արդեն ուրվագծված են երեք մասնագիտական ծրագրի վերջնարդյունքները: Դրանք հանգամանորեն դիտարկվել-գրախոսվել, լրամշակվել են որակի գնահատման եւ ապահովման կենտրոնում. «Կամենում եմ շնորհակալություն հայտնել տիկին Զաքարյանին, պարոն Ամիրյանին, կենտրոնի բոլոր աշխատակիցներին համատեղ արդյունավետ աշխատանքի, աջակցության համար»,- ասաց դեկանը:
Խիստ գործնական մթնոլորտում աշխատանքային խումբը ձեռնամուխ եղավ պարենամթերքի տեխնոլոգիաների ծրագրի «մատրիցայի»՝ մայր նմուշի ստեղծմանը, տ.գ.թ., դոցենտ Աննա Դաշտոյանը քայլ առ քայլ ներկայացնում էր 8 ընդհանուր եւ 7 մասնագիտական կարողությունների բնութագրերը եւ լրացնում էին աղյուսակները, որի շնորհիվ ավարտուն տեսք կստանան ամիսներ շարունակ կատարված աշխատանքն ու ստեղծված փաստաթուղթը: Համատեղ-խանդավառ-սիրով ստեղծված փաստաթուղթը…