Վերապատրաստումների եւս մեկ փուլ ավարտվեց. Կրթության կազմակերպման մանրուքներ չկան

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, վերապատրաստումների առաջին փուլի ավարտին՝ քննարկումների թեման նվիրված էր առարկայի կրեդիտների հատկացման նրբություններին (համադրող-վարող՝ ՈԳԱ կենտրոնի տնօրեն, դոցենտ Աննա Դաշտոյան): Խոսքը վերաբերում է ե՛ւ բովանդակային դիտարկման հարցերին, ե՛ւ մաթեմատիկական սառը, սթափ ու հիմնավորված հաշվարկին, ե՛ւ դասավանդվող առարկայի բացառիկ կարեւորության գիտակցումից զատ-միաժամանակ տրամաբանությանը անսալու անհրաժեշտությանը:

Կրեդիտը, ի վերջո, ուսանողի աշխատանքի, ուսումնառության արդյունավետության հստակ գնահատական-ցուցիչը պետք է լինի:

Ինչպես նախորդ բոլոր քննարկումների դեպքում, այս լսարանում էլ գործին նվիրված, կայացած աշխատակիցներն էին: Դիտարկվող հարցերի հանդեպ անտարբերությունը բացառող, հետաքրքրված, բոլոր բարեփոխումները եւ «համազգեստի պատիվը» կարեւորող:

Վերապատրաստումների հաջորդ փուլը կմեկնարկի նոյեմբերին եւ նվիրված կլինի դասավանդման ժամանակակից մեթոդներին: