Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ Ագրարային ճարտարագիտության, Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության եւ Ագրոնոմիական ֆակուլտետների բակալավրիատի ուսանողների համար՝ ուսումը 2023-24 ուստարվա գարնանային կիսամյակում Կաշտելու Բրանկուի համալսարանում (Պորտուգալիա) շարունակելու նպատակով։
Մրցույթին կարող են մասնակցել երկրորդ կուրսի այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին (B2): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
1. ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
2. անձնագրի պատճեն
3. մոտիվացիոն նամակ (անգլերենով)
4. ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով) (https://europa.eu/europass/en)
5. ակադեմիական տեղեկագիր (հայերեն)
6. առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ
7. առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (նվազագույնը՝ B1 մակարդակ)
Մասնակիցը պետք է ընտրի 25-30 կրեդիտ, որի գոնե 1/3-ը պետք է համապատասխանի հաջորդ գարնանային կիսամյակի առարկաների կրեդիտներին։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 27-ը։
Օգտակար հղումներ․
Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը՝ https://mobilidade.ipcb.pt/mobilidadenet/page?stage=HomeStudyPlan
Ավելի մանրամասն նկարագրությունը կարող եք գտնել ստորեւ, պորտուգալերեն լեզվով․
1. Ագրարային ճարտարագիտություն –
• https://www.ipcb.pt/esacb/ensino/licenciatura-em-engenharia-de-proteccao-civil
• https://www.ipcb.pt/estcb/ensino/licenciatura-em-engenharia-das-energias-renovaveis
2. Անասնաբուժական-բժշկագիտություն եւ անասնաբուծություն
• https://www.ipcb.pt/esacb/ensino/licenciatura-em-enfermagem-veterinaria
• https://www.ipcb.pt/esacb/ensino/licenciatura-em-biotecnologia-alimentar
3. Ագրոնոմիա
• https://www.ipcb.pt/esacb/ensino/licenciatura-em-agronomia
Անհրաժեշտ փաստաթղթեր՝ https://drive.google.com/drive/folders/1SRZj7WLKT934gzTJlyNNozgup2z-0-Dq?usp=sharing
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։ Երկարաժամկետ (90 օրից ավելի) մնալու դեպքում վիզա ստանալու համար հնարավոր է, որ մասնակիցը մեկնի Մոսկվա` Պորտուգալիայի դեսպանություն։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Ս․ Հայրապետյանին՝ [email protected] էլհասցեով: