Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022թ․-ի երկրորդ կիսամյակում ուսումը Լեհաստանի Յագելոնյան համալսարանում 5 ամսով շարունակելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել ագրոնոմիական, ագրոբիզնեսի և տնտեսագիտության բակալավրիատի առաջին կուրսն ավարտած, ինչպես նաև Ագրրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (անգլերենով)։
- Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- Անձնագրի պատճեն
- Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
- Ակադեմիական տեղեկագիր (հայերեն)
- Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (նվազագույնը՝ B2 մակարդակ, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)
- Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:
✅Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. նոյեմբերի 30-ը:
Օգտակար հղումներ․
✅Լեհաստանի Յագելոնյան համալսարանի վերաբերյալ`
https://en.uj.edu.pl/en_GB/start://en.uj.edu.pl/studying/academic-calendar
✅Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը`
✅Անհրաժեշտ փաստաթղթերի հղումը՝
Ուշադրություն. առարկաներ կարելի է ընտրել միևնույն հաստատության տարբեր ֆակուլտետների (բացառությամբ բժշկության ֆակուլտետից) և տարբեր կուրսերի համար նախատեսված ամառային կիսամյակի առարկայական ցանկերից:
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել ՄԿԴ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19-ի համավարակի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ տվյալ երկրի և համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։