Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների ուսումնական փորձուսուցումը «Կաթի եւ կաթնամթերքի փորձաքննություն» մոդուլի շրջանակում հերթական անգամ անցկացվել է ՀԱԱՀ-ի AFISHE նախագծի ուսումնական լաբորատորիայում։ Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի վարիչ, ա․գ․թ․, դոցենտ Սիրանուշ Ալթունյանի ղեկավարությամբ ուսանողները ծանոթացել են սննդամթերքի փորձաքննության հիմնական մեթոդներին, լաբորատոր սարքավորումներին եւ անվտանգության կանոններին։
Լաբորատորիայում ուսանողները հնարավորություն են ունեցել գործնականորեն կիրառել տեսական գիտելիքները՝ իրականացնելով կաթի եւ կաթնամթերքի զգայաբանական, ֆիզիկաքիմիական ցուցանիշների գնահատում եւ կեղծումների հայտնաբերում։
Դոցենտ Ալթունյանը, գնահատելով ուսանողների հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը լաբորատոր գործընթացներին, նշում է․ «Լաբորատոր պայմաններում անցկացված փորձուսուցումը նպաստում է մասնագիտական հմտությունների զարգացմանը, լաբորատոր սարքավորումներից ճիշտ օգտվելու կարողությունների ձեւավորմանը, ինչպես նաեւ սննդամթերքի անվտանգության եւ որակի գնահատման գործընթացների առավել խորքային ընկալմանը»։










