Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հայտարարում է մրցույթ հիմնադրամի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի զինղեկի (1 դրույք) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍՆ հարցաշարի, իսկ հարցազրույցն անցկացվում է յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ կցելով հետեւյալ փաստաթղթերը․
- անձը հաստատող փաստաթուղթ,
- 1 լուսանկար 3×4 չափի,
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային/զինվորական ստաժի վերաբերյալ տեղեկանք եւ աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն,
- զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
- կամավոր ատեստավորումից 60 եւ ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն (առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թ. փետրվարի 4-ից մինչեւ փետրվարի 18-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ ոչ աշխատանքային օրերից: Հասցե՝ ք. Երեւան, Կորյունի 19:
Պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ եւ վերադարձնում բնօրինակները: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկում առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչեւ փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել դրանք եւ համալրել փաթեթը:
Մրցույթը տեղի կունենա 2025 թ. փետրվարի 20-ին, ժամը 14:00-ին, ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում:
Տեղեկությունների համար կարելի է զանգահարել (095) 52-80-36 հեռախոսահամարով: