Մենք կնամեծար ժողովուրդ ենք: Ադամի ժամանակներից սկսյալ: Ընտանիքի մայրը՝ մեծ Նանեն միշտ սիրված է եղել պաշտելիության աստիճան: Եւ գարնան, վերածննդի ու մայրերի-կանանց նույնականացումն օրինաչափ է: Բնական:
Ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովը փոքրիկ տոնական համերգ էր նախապատրաստել: Աշխատակցուհիներին եւ ուսանողուհիներին մաղթանքի խոսքեր ասացին պրոռեկտորներ Հրաչիկ Զաքոյանը եւ Կարեն Մինասյանը: Գլխավոր ցանկությունն անշուշտ մեկն է՝ որ այլեւս ոչ մի մայր որդեկորույս չդառնա, որ այլեւս ոչ մի հարսնացու տրտմորեն չսպասի իր սիրեցյալին: Որ քույրերը միշտ ամուր զգան իրենց եղբայրների շնորհիվ: Եւ երջանիկ կնոջ աչքերի փայլը խամրեցնող ոչ մի հանգամանք չլինի: Երբեք:
Կեցցեն ուսանողները, որ ինքնուրույն նախաձեռնել-իրականացրեցին այս գեղեցիկ անակնկալը: Ու նորից նույն զարմանքն ապրեցինք. ինչքան շատ են մեր օժտված սաները: