Հայկական քարը՝ միջազգային բրենդ. Ճանապարհային քարտեզ՝ գաղափարը բիզնեսի վերածելու համար

Այսօր՝ հեկտեմբերի 1-ին, «կանաչ» սրահում հյուրընկալել էինք «Քար արտադրողների միության» նախագահ Տարոն Բադալյանին, որի բանախոսության թեման արտացոլված է մեր նյութի վերնագրում: Մասնակիցներն ուսանողներ էին, որոնց հետ սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց հյուրը:

Համաշխարհային բիզնեսի պատմությունը վկայում է, որ բոլոր կենսունակ գաղափարները ծնվում են ծայրահեղ բարդ ու դժվարին կացության ժամանակ (Քըրքորյանի հիշատակը վառ մնա): Եւ թերեւս գլխավորը այդ գաղափարներից չվախենալն է: Չընկրկելը: Բայց հաշվել է պետք՝ սառը, հիմնավորված-փաստարկված, շրջահայացորեն՝ քայլ առ քայլ, ներս ու դրսի շուկան համակողմանիորեն ուսումնասիրելով:

Եւ իհարկե, մեծ ճանապարհի հենց սկզբից համախոհներ են պետք, որ թիմ են դառնալու, որ մշակելու են ռազմավարությունն ու մարտավարությունը, որ հաղորդակցման հմտությունները վարպետորեն են կիրառելու գործընկեր այլ կազմակերպությունների հետ ցանցեր կառուցելիս՝ հետադարձ կապով, քննարկում-բանավեճերով, որոնց շնորհիվ անսխալ-ստույգ լուծումներն են գտնվում:

Իսկ քարերի երկիր Հայաստանի հենց այդ հարստությունը կարող է դրսում այցեքարտ դառնալ: Պետք է պարզապես գիտակցենք քարի զորությունը-ուժը, մրցակցային առավելությունները: Քարը կիրառելու՝ քարը շենք ու քանդակ դարձնելու՝ առնվազն հինգհազարամյա փորձառությունը մեզ առավելություն է տալիս և լավատես լինելու իրավունք: