Հարգելի գործընկերներ,
Սպառողական կոոպերատիվների սիբիրյան համալսարանը (Նովոսիբիրսկ) հրավիրում է մասնակցելու «Տեխնոլոգիաները կրթության ոլորտում – 2022թ․» ամենամյա միջազգային գիտամեթոդական համաժողովին։
Համաժողովի նպատակն է որոնել և քննարկել գիտամեթոդական լավագույն մոտեցումներն ու փորձը, որոնք ցույց են տվել իրենց արդյունավետությունը կրթական գործունեության կազմակերպման և իրականացման գործում:
Համաժողովի մասնակիցներն են բուհերի և քոլեջների դասախոսները, դպրոցների ուսուցիչները, գիտաշխատողները, ասպիրանտներն ու մագիստրանտները:
Համաժողովի հիմնական ուղղություններն են՝
- Դասավանդման և ուսուցման թվայնացում,
- Մանկավարժական տեխնոլոգիաներն ուսուցման և դաստիարակության գործում,
- Կրթության որակի գնահատման համակարգեր,
- ФГОС3++ կրթական ծրագրերի իրականացում՝ փորձ, խնդիրներ, արդյունքներ,
- Շրջանավարտների հաջողության պայմանները՝ կրթության պայմաններն ու բովանդակությունը + ուսուցման տեխնոլոգիաները + աշխատաշուկայի պահանջները:
Համաժողովի ձևաչափը` լրիվ աշխատանքային օր, հեռավար։
Համաժողովի աշխատանքային լեզուներն են ռուսերենն ու անգլերենը:
Համաժողովի մասնակիցների աշխատանքները կտեղադրվեն Սպառողական կոոպերատիվների սիբիրյան համալսարանի (SibUPK) կայքում՝ ծանոթացման և քննարկման նպատակով: Համաժողովի արդյունքների հիման վրա կհրապարակվի նյութերի ժողովածու, որը կունենա ISBN, DOI, UDC և LBC ծածկագրեր, կբաշխվի գրադարանների միջև, կգրանցվի Ռուսաստանի գրապալատում և կտեղադրվի elibrary.ru էլեկտրոնային գիտական գրադարանում:
Մասնակիցները կստանան վկայականներ։
Համաժողովի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել հետևյալ հղումներով՝
http://www.sibupk.su/science/neworg/action.php
կամ