Սեպտեմբերի 30-ին Ուսանողների հաջողության կենտրոնում ՈՒԽ-ի ակտիվը՝ նախագահ Թոռնիկ Ալիյանի հետ միասին հանդիպման էր հրավիրել Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության եւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների առաջին կուրսեցիներին:
– Անցյալ տարի, երբ ուսանող դարձա, շատ նրբություններ հասկանալու համար սեփական փորձով էի գտնում հարցերիս պատասխանները: Այս հանդիպումը նախաձեռնեցինք, որ օգնենք նորեկներին առաջին դժվարությունները հաղթահարելիս, – անհանգիստ բնավորությամբ Լիլիթն է, որ հասցնում է լավ սովորել, միջբուհական մարզական միջացառումներից հաղթանակներ բերել, վարել ՈՒԽ լրատվության էջը:
Ինչպե՞ս գրել ինքնուրույն աշխատանք, ուշադիր լինել հղումների հարցում, որ գրագողության ոլորտում չհայտնվեն, մասնակցել ՈՒԳԸ աշխատանքներին ու հանդես գալ զեկուցումներով: Չբացակայել: Միջանկյալ քննություններին լավ պատրաստվել: Ինչպե՞ս է ձեւավորվում կրեդիտը: Զեղչային համակարգ: Շրջափոխում: Հանրակացարան: Մշակութային նախաձեռնություններ: Այս ամենի մասին հանգամանորեն խոսեցին Լիլիթը, Դավիթը:
Ուսանողներից մեկը բողոքեց, թե ձանձրանում է դասերի ժամանակ:
-Հավատացեք, բոլոր առարկաները, որ անցնում եք, ապագայում շատ են պետք գալու, – ասում է չորրորդ կուրսեցի Էդիտան, որն աշխատանքային կիսամյակն անցկացնում է էկոնոմիկայի նախարարությունում:
-Ինչ խորհուրդ կտաք, ինչից սկսենք,- պատկառանքով հարցնում են առաջին կուրսեցիները:
-Սկսեք չձանձրանալուց,- ասում է ՈՒԽ նախագահը,- կանոնավոր գնացեք դասի, մի բացակայեք, լսարանում ուշադիր եղեք: Ծագած հազվադեպ խնդիրները քննարկեք դասախոսների հետ՝ բարեվարքության կանոների խիստ սահմաններում: Իսկ մենք կօգնենք, որ հետաքրքիր լինի ձեր ուսանողական կյանքը: