Էլ. շարժիչների աճուրդի հայտարարություն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի (ասինխրոն էլեկտրական շարժիչներ մեծ և փոքր) վաճառքի վերաբերյալ:

 Մրցույթը տեղի կունենա 2021 թ․-ի նոյեմբերի 5-ին, ժամը 14։00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։

1. Օտարման առարկա գույքի տվյալները
1․1 Հետևյալ հղմամբ տեղադրված գույքի (այսուհետ՝ Գույք) տվյալների  մանրամասները, այդ թվում տեխնիկական պարամետրեր, մեկնարկային գին, մասնակցության վճարի չափ  և այլն (այսուհետ Ցանկ

Հղում: Գույքի նկարագիր էլ․ շարժիչ 05.11.21

Մասնակցության վճարը պետք է կատարել «Արդշինբանկ» ՓԲԸ բանկի համապատասխան հաշվին Հ/Հ 2470100531030000

2. Մրցույթի կարգը և պայմանները
2.1 Մրցույթի կազմակերպիչ է հանդիսանում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի կողմից սահմանված մրցութային Կարգ-ին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝

Հղում: ՀԱԱՀ գույքի օտարման կարգ առ 2019-07-24.pdf

2.2 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Հիմնադրամ ներկայացնել Մասնակցության և գնային առաջարկի հայտ (Հայտ) և մասնակցության վճարը (տես 1.1. կետի հղումը) հավաստող փաստաթուղթ (Անդորրագիր) ք. Երևան, Տերյան 74 հասցեով, 1-ին մասնաշենք, 129 սենյակ, մինչև նոյեմբերի 4, ժամը 17:00-ն։ Հայտը լրացվում է տեղում Անդորրագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայության պարագայում։
2.4 Մասնակցության կարգի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հիմնադրամ 012 583452, 012 528516 կամ 091566014 հեռախոսահամարներով Լիլիթ Աթանայանին։
2.5 Մրցույթի մասնակիցները կարող են տեսնել և ուսումնասիրել Գույքը մինչև Հայտերի ներկայացման վերջին օրը՝ աշխատանքային օրերին։ Ձեզ հետաքրքրող Գույքի գտնվելու վայրերն են՝

1) Էլեկտրական շարժիչներ մեծ – ք. Երևան Տերյան 74, ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի
պահեստային տարածք, զանգահարել 2.4 կետի հեռախոսահամարներով:

2) Էլեկտրական շարժիչներ փոքր – ք. Երևան Տերյան 74, ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի
պահեստային տարածք, զանգահարել 2.4 կետի հեռախոսահամարներով:

2.6 Հայտով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են Հիմնադրամ՝ փակ և կնքված (իրավաբանական անձի դեպքում), կամ միայն ստորագրված (ֆիզիկական անձի դեպքում) ծրարով:

Հայտի ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.

● «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ,
● «գույքի մրցութային կարգով վաճառքի մասնակցության և գնային առաջարկի հայտ»,
● ֆիզիկական անձի դեպքում՝ հայտատուի անունը, ազգանունը, անձնագրի
տվյալները,իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման
համարը և ՀՎՀՀ,
● հայտատուի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության
դեպքում), իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաև գտնվելու վայրը,
● լոտի համարը ( կարող եք գտնել 1․1 հղումով՝ Ցանկում):
● ծրարին կից ներկայացվում է մասնակցության վճարի Անդորրագիրը:

3. Մրցույթի արդյունքների ամփոփում
3.1 Գույքի ձեռք բերման համար մասնակցի առաջարկած գինը չի կարող պակաս լինել Հիմնադրամի կողմից առաջարկվող մեկնարկային գնից:
3.2 Եթե առաջարկված լոտի համար ընդամենը մեկ գնման հայտ է ներկայացվել, ապա գործարքը կատարվում է հայտում առաջարկվող գնով:

3.3 Միատեսակ գույքի 1-ից ավելի քանակի ձեռք բերման դեպքում, լոտը կարող է վաճառվել ինչպես ամբողջ խմբաքանակով, այնպես էլ մասնակիորեն: Մասնակի ձեռքբերման պարագայում, գույքի ընտրության առավելությունը տրվում է բարձր գին առաջարկողին, իսկ հաջորդող ավելի ցածր գնառաջարկները՝ ընտրում են մնացած գույքից:

3.4. Մրցույթն ամփոփելուց հետո Հիմնադրամը առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է մրցույթի հաղթողին (այսուհետ Գնորդ) մրցույթի արդյունքների մասին: Մնացած մասնակիցները տեղեկացվում են մասնակցության վճարի վերադարձման կարգի մասին:

 

3.5. Եթե Գնորդը հրաժարվում է վճարել հաղթած լոտի համար, ապա վերջինիս չի վերադարձվում մասնակցության վճարը և հաղթող է ճանաչվում տվյալ Գույքի ձեռք բերման համար հաջորդ առավել բարձր գին ներկայացրած մասնակիցը:
4. Մրցույթի հաղթողի հետ գումարի վճարման կարգն ու պայմանները
4.1 Գործարքի վավերացման և գրանցման հետ կապված բոլոր տեսակի ծախսերը կատարում է Գնորդը: Գնորդը Գույքի արժեքը վճարում է միանվագ` «Արդշինբանկ» ՓԲԸ բանկի համապատասխան հաշվին Հ/Հ 2470100531030000, ծանուցվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ հաշվանցելով մասնակցության վճարը։
4.2 Գնորդը պարտավորվում է իր միջոցներով տեղափոխել մրցույթով ձեռք բերված Գույքը ծանուցվելու օրվանից 10 օրվա ընթացքում, հակառակ դեպքում կկիրառվեն Գույքի պահպանության հետ կապված վճարներ։