«Երիտասարդների զարգացում» առցանց հավաստագրային ծրագրին մասնակցելու հնարավորություն

Սիրելի ուսանողներ։

Armenian Code Academy-ն եւ Կոկա-Կոլա ՀԲՔ-ն  ներկայացնում են անվճար եւ հասանելի կրթական հնարավորություն ուսանողների համար՝ մասնակցելու «Երիտասարդների զարգացում» առցանց ծրագրին:

Ծրագիրը ներառում է երկու հիմնական տեսաշարք՝

  • «Կյանքի հմտություններ»
  • «Բիզնես հմտություններ»

Դասընթացի թեմաներն են՝

  • Ինքնաճանաչում
  • հաղորդակցման հմտություններ
  • ժամանակի արդյունավետ կառավարում
  • նպատակադրում
  • ֆինանսական գրագիտություն
  • բիզնես պլանավորում
  • այլ կարեւոր թեմաներ, որոնք մեծապես պահանջված են ժամանակակից աշխատաշուկայում։

Տեսաշարքերի ավարտից եւ առաջադրանքները հաջող կատարելուց հետո կստանաք հավաստագիր, որը կարող եք ներառել Ձեր CV-ում, LinkedIn պրոֆիլում կամ կրթական պորտֆոլիոյում՝ բարձրացնելով մրցունակությունը հետագա ուսումնառության եւ աշխատանքի դիմելու գործընթացներում։

Մասնակցության համար՝
https://youthtraining.am/