Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում 1 շաբաթով դասավանդելու համար (1 տեղ)։
Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի կամ իսպաներենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են հետևյալ ոլորտներում՝
- Գյուղատնտեսական ճարտարագիտություն
- Կենսատեխնոլոգիա
- Շրջակա միջավայրի պահպանություն
- Քիմիա
- Մաթեմատիկա
- Տնտեսագիտություն
- Հաշվապահական հաշվառում և հարկում
- Ֆինանսներ, բանկային գործ, ապահովագրություն
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Ս․ Հայրապետյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով) (http://europass.cedefop.europa.eu/…/templates-instructions)
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինի դասավանդման կոնկրետ ոլորտը և դասավանդման (նվազագույնը՝ 8 ժամի համար) թեմաները,
- առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ)։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թվականի նոյեմբերի 26-ը:
Համալսարանի մասին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ․ https://www.ual.es/estudios/grados?idioma=en_GB։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Ս․ Հայրապետյանին ([email protected]):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 պանդեմիայի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ տվյալ երկրի պահանջներն ու սահմանափակումները։