Գյուղում նորարարական տնտեսավարման թեմաներով սեմինար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 2021թ. հոկտեմբերի 28-ին, ժամը 13.00, 1-ին մասնաշենքի 1-343 («Տոպասի») լսարանում տեղի է ունենալու սեմինար, որը կվարեն Լեհաստանի Վրոցլավի շրջակա միջավայրի եւ կենսաբանական գիտությունների համալսարանի Կիրառական տնտեսագիտության ամբիոնի դոկտոր Ստանիսլավ Մինտան եւ նույն համալսարանի դոկտոր Արկադիուս Դյակոնը:

Բանախոսները Rubizmo նորարարական նախագծի շրջանակում կներկայացնեն հետեւյալ թեմաները. «Գյուղական բնակավայրերում ձեռներեցության զարգացման սոցիալ-տնտեսական ասպեկտները» եւ «Գյուղական բնակավայրերում նորարարական տնտեսավարման ժամանակակից մոտեցումները»:

Սեմինարը կկայանա անգլերեն լեզվով։