Երիտասարդների շրջանում գիտության հանրայնացման նպատակով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան կազմակերպում է գիտահանրամատչելի սեմինարների շարք, որին կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողները եւ ավագ դպրոցների աշակերտները: 2025 թ. դեկտեմբերին ակտիվ մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ:
2025 թ. առաջին հանդիպումը կկայանա ս.թ. մայիսի 16-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ մեծ դահլիճում (Բաղրամյան պող., 24):
Թեման՝ «Երկրից դեպի Մարս. գիտնականների ներդրումը»:
Ելույթներով հանդես կգան՝
- Արսեն Առաքելյանը, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ՀՌՀ կենսաբժշկության եւ դեղագործության ինստիտուտի տնօրեն
- Հայկ Ասլանյանը, «Հայկական տիեզերական ֆորում» հիմնադրամի ղեկավար, AMADEE-24 առաքելության համաղեկավար,
- Արեգ Միքայելյանը, ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան աստղադիտարանի տնօրեն:
Հանդիպմանը կներկայացվեն տիեզերքի հեռանկարային ուսումնասիրությունները, վերջին տարիների գիտական արդյունքները:
Սեմինարին գրանցվելու համար անցնել հետեւյալ հղումով՝
Հարցերի դեպքում՝ [email protected]