Բնապահպանություն. Ծառատունկ Նալբանդյանի փորձակայանում

Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի եւ փոխդեկան Սասուն Մամաջանյանի նախաձեռնություն-ջանքերով ՀԱԱՀ  Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության Նալբանդյանի փորձակայանում դեկտեմբերի 16-ին «Ագրոնոմիա, սելեկցիա եւ գենետիկա»-3-րդ, «Բույսերի պաշտպանություն»-3-րդ եւ 4-րդ եւ «Ագրեէկոլոգիա» մասնագիտության 5-րդ կուրսերի ուսանողները մասնակցեցին ծառատունկի։

Ուսանողներին ուղեկցել եւ մասնագիտական խորհրդատվությամբ աջակցել են Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դասախոսներ Էթերի Ստեփանյանը եւ Բելլա Գրիգորյանը։

Ինչպես մեր զրույցի ժամանակ նշեց ֆակուլտետի դեկանը. «Ուսանողների, ինչպես նաեւ Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի որոշ դասախոսների ակտիվ մասնակցությամբ եւ ցուցումների համաձայն, բավականին արդյունավետ իրականացվեցին Նալբանդյանի փորձակայանի հավաքածու այգու տարածքում ծառատնկման աշխատանքները»։