Այսօր՝ մարտի 11-ին Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողներն ավարտեցին հերթական ուսումնական փորձուսուցումը ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնում: Փետրվարի 21-ից սկսած, ուսանողներն ԱԱՏՄ-ում ուսումնասիրում էին աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման բնագավառի հարաբերություններն ու աշխատանքային օրենսդրության ոլորտի այլ կարգավորումները։
Տեսչական մարմնում մեր ուսանողների փորձուցումներն անցկացվում են այդ կազմակերպության եւ Ագրարային համալսարանի միջեւ 2020 թ․ կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։
Առհասարակ ԱԱՏՄ-ի եւ համալսարանի միջեւ ծավալվել են արդյունավետ գործակցային հարաբերություններ: Բացի ուսանողների փորձուսուցումներից, Տեսչական մարմնի եւ մեր Կենսագործունեության անվտանգության ամբիոնի մասնագետների փոխայցելությունները եւ համատեղ աշխատանքը ծառայում են ընդհանուր անվտանգային նպատակների: Ամբիոնի ուսանողներն ու դասախոսները ուսումնագործնական ու հետազոտական նպատակներով հաճույքով են օգտվում ԱԱՏՄ-ի նվիրաբերած սարքերից ու գործիքներից: