Անասնաբույժները հացի եւ հրուշակագործության լաբորատորիայում

Հացի եւ հրուշակագործության լաբորատորիայում դեկտեմբերի 21-ին հետաքրքիր դաս անցկացրեցին Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի սանիտարական փորձաքննություն մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներ։

«Մեր ֆակուլտետի սանիտարական փորձաքննություն մասնագիտության ուսանողներին անհրաժեշտ են նաեւ սննդի ոլորտում հետազոտական եւ գործնական անալիզներ կատարելու հմտություններ։ Շնորհակալ եմ լաբորատորիայի համադրող Նարինե Հովհաննիսյանին՝ մեծ պատրաստակամությամբ դասն անցկացնելու եւ շարունակական համագործակցության առաջարկը պատրաստակամորեն ընդունելու համար։

Տիկին Հովհաննիսյանի ղեկավարությամբ ուսանողները պատրաստեցին հրուշակեղեն, որն այնուհետեւ սանիտարական փորձաքննության ենթարկեցին՝ Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի վարիչ Սիրանուշ Ալթունյանի ղեկավարությամբ: