ՀԱԱՀ աշխատակազմը եւ ուսանողները հրավիրվում են մասնակցելու 2024 թ․ մայիսի 17-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում (Խորենացի 15) բացվելիք ամենամյա երիտասարդական երկրորդ ցուցահանդեսին՝ «Հզորացրու, ոգեշնչիր, գործիր» նշանաբանով։
Ցուցահանդեսը կազմակերպվում է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ գործակցությամբ իրականացվող՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) ՀԿ-ի «Քաղաքացիական կրթություն եւ մասնակցություն» ծրագրի՝ 2023 – 2025 թթ․ նախատեսված գործողությունների շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ-ի գլխավորած կոնսորցիումը։
Ցուցահանդեսի 2-րդ եւ 3-րդ օրերի միջոցառումները տեղի կունենան օգոստոսին՝ 2024 թ․ երիտասարդական մայրաքաղաք հայտարարված Գավառում։ Ծրագրի շրջանակում ամենամյա առաջին երիտասարդական ցուցահանդեսը տեղի է ունեցել 2023 թ․՝ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» նշանաբանով»։
Ամենամյա ցուցահանդեսի հիմնական նպատակներն են՝ երիտասարդներին եւ երիտասարդական գործունեության մեջ ներգրավված դերակատարներին տեղեկացնել «Հայաստանի քաղաքացիական կրթություն եւ մասնակցություն» ծրագրի, տարբեր մակարդակներում երիտասարդների մասնակցության համար առկա ռեսուրսների եւ հարթակների մասին, երիտասարդներին համդիպող դժվարություններին դիմակայելու հարցում համատեղ լուծումներ հասցեագրել, երիտասարդների հետ աշխատանքի, երիտասարդական քաղաքականության մշակման փորձ փոխանակել եւ նախանշել համագործակցության նոր հնարավորություններ։
Ցուցահանդեսի շրջանակում գործող կամավորական խմբերի աշխատանքներում ներգրավվելու համար անհրաժեշտ է լրացնել այս ձեւաթուղթը։