Այս տարվա փետրվարին ՀԱԱՀ-ում անցկացված Ագրոտեխնոլոգիական ստարտափների 3-րդ մրցույթի երեք հաղթողներից մեկը՝ Revalcon-ը, նաեւ օրերս կայացած Ձեռներեցության աշխարհի գավաթի (EWC) հայաստանյան փուլի եզրափակիչ հասած 12 ստարտափ թիմերից մեկն էր։ Այս մասին մենք տեղեկացրել ենք հուլիսի 26-ին։
Մեր գործընկեր Nation in Action հարթակն անդրադարձել է Revalcon-ի հաջողության պատմությանը։ 2017 թվականին հիմնադրված այս ստարտափը ձեռնամուխ է եղել ոռոգման գործընթացներում եղած բարդ տեխնոլոգիական մարտահրավերների լուծմանը: Revalcon-ի առաջարկած տեխնոլոգիական լուծումներով վերահսկվում է ոռոգման ամբողջ գործընթացը ինչպես բջջային, այնպես էլ վեբ հավելվածների միջոցով։
Revalcon-ի պատմությունը (տես այստեղ) օգտակար կարող է լինել նորաստեղծ եւ ստեղծվելիք ստարտափների համար, մանավանդ՝ ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը սկսել է ընդունել ագրոթեք ստարտափների 4-րդ շրջափուլի հայտերը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 5-ն է։