Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողների այցը Տիերաս դե Արմենիա ընկերություն

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի մի խումբ ուսանողներ, դեկան Արման Սիմոնյանի, դեկանի տեղակալ Վոլոդյա Ասատրյանի եւ Գյուղատնտեսական մեքենաշինության, ավտոմատացման եւ տեխնիկայի շահագործման ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մարինա Բարսեղյանի ուղեկցությամբ դաշտային այցելություն կատարեցին Տիերաս դե Արենիա ՓԲԸ-ի խաղողի այգիներ։

Այցելության հիմնական նպատակը խաղողի ավտոմատ հավաքման մեքենաների աշխատանքը տեսնելն էր։ Խաղողագործության եւ գինեգործության ոլորտի հայրենական առաջատար ընկերություններից մեկում լինելը օգտակար էր ուսանողների համար՝ առհասարակ ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման հրամայականի ընկալման եւ դրանց տիրապետելու նպատակով ուսանողական տարիները հնարավորինս արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը հասկանալու տեսակետից։

Ագրարայինի ուսանողներն ու դասախոսները եղան նաեւ ընկերության գինեդարանում եւ գինեգործարանում։

Տիերաս դե Արմենիան ունի ավելի քան 2000 հեկտար հողատարածություն, որից 400-ի վրա մշակվում է 28 տեսակի խաղող։ Ընկերությունն արտադրում է Հայաստանում եւ միջազգային շուկայում մեծ հեղինակություն վայելող 22 տեսակի գինի։