Մայիսի 4-ին Կիրառական մեխանիկայի եւ գրաֆիկայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ վերապատրաստման հերթական դասընթացը:
Ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Սմբատ Դավեյանը կարևորեց դասախոսների եւ ուսումնաօժանդակ անձնակազմի շարունակական վերապատրաստումը՝ նրանց մասնագիտական որակների բարձրացման, կարողությունների զարգացման և նորագույն տեխնոլոգիաների կիրառման տեսանկյունից: Նա նշեց, որ ամբիոնը արդյունավետորեն համագործակցում է Պոլիտեխնիկական համալսարանի հետ, որի առաջնակարգ մասնագետները պատրաստակամորեն արձագանքում են ՀԱԱՀ-ի մասնագետների կոնկրետ կարիքներին եւ ամենայն պատասխանատվությամբ իրականացնում ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախաձեռնած աննախադեպ ծավալի վերապատրաստումների իրենց բաժինը:
Դասընթացի բանախոսը ՀԱՊՀ-ի Մեքենագիտության, մեքենաշինությասն, տրանսպորտի և դիզայնի ինստիտուտի մեքենաշինության տեխնոլոգիայի և ավտոմատացման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Վահե Բաղդասարյանն էր: Օրվա թեման՝ նստվածքների դասակարգումը, բանախոսի առաջարկով ընտրեցին մասնակիցները:
Կիրառական մեխանիկայի եւ գրաֆիկայի ամբիոնի դասախոսների վերապատրաստման համար ընդհանուր առմամբ նախատեսված է 10 ժամ: Բուն մասնագիտական որակների բարձրացումից զատ, ամբիոնի եւ առհասարակ համալսարանի դասախոսները գործնական կապեր են հաստատում հրավիրյալ բանախոսների հետ՝ հիմքեր ստեղծելով հետագա համագործակցության համար: