«Հույս» հիմնադրամը մեկնարկել է «Հույս» կրթաթոշակի համար դիմումների ընդունման փուլը 2020-2021 ուսումնական տարվա համար:
2020-2021 ուսումնական տարում «Հույս» հիմնադրամի կողմից շնորհվելիք կրթաթոշակների շարքում կլինեն նաև հետևյալ հատուկ կրթաթոշակները.
- Ջոն Հարությունյան կրթաթոշակ՝ մարդկությանը ծառայելու համար,
- «Գյուղատնտեսության և գյուղի զարգացումը Հայաստանում» կրթաթոշակներ,
- Հայագիտության կրթաթոշակ:
«Հույս» կրթաթոշակները կլինեն ոչ պակաս քան 2000 ԱՄՆ դոլարի չափով, բացառությամբ հայկական կրթական հաստատությունում սովորող գիտնականներին շնորհվելիք «Հույս» կրթաթոշակների, որոնք կծածկեն տարեկան ուսման վարձը մինչև 1000 ԱՄՆ դոլարի չափով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2020թ-ի հունիսի 15-ն է։
Հիմնադրամը հաջողակ դիմորդների ընտրությունը կկատարի մինչև սույն թվականի հուլիսի 31-ը:
Մանրամասներին և դիմելու կարգին կարելի է ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով՝ https://huysfoundation.org/scholarships/