Աղոթում ենք մեր խիզախ ուսանողի ապաքինման համար

Օրեր առաջ ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Արման Ներսիսյանը օգնել է ընկերներին՝ դուրս է բերել այրվող տանկից, եւ երրորդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Երեւան,  Այրվածքաբանության ազգային կենտրոն: Բժիշկները մեր խիզախ Արմանի վիճակը գնահատում են կայուն ծանր:

Փառք Աստծու, նա արդեն դուրս է եկել ճգնաժամից: Տագնապներ կային, որ տեսողությունը կարող է կորցրած լինել, սակայն, հուրախություն բոլորիս՝ արդեն հայտնի է, որ  աչքերն անխաթար են:

Հարազատները պատմում են, թե քնից արթնանալ-ուշքի գալուն պես հարցրել է բժիշկներին. «Երբ կարող եմ շարք վերադառնալ…»:

Արմանը 20 տարեկան է, ծնվել է Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում:

Առողջություն ու շուտափույթ ապաքինում մաղթենք մարտի դաշտում վնասվածքներ ստացած մեր զինվորներին եւ Տերը բոլորին պահապան: