Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցաբար, «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում, կազմակերպում է «Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց: Նշված պիլոտային ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից SIDA-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ: Ծրագրի իրականացման տևողությունն է 2020 թ.-ի հուլիսից մինչև 2022թ.-ի ապրիլը:
Դասընթացին կարող են դիմել գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք։
Ծրագիրը խրախուսում է հատկապես գործազուրկ կանանց և երիտասարդների մասնակցությունը:
Դասընթացը կկայանա հունիսի 28-ից հուլիսի 23-ը: Գրանցման վերջնաժամկետն է 2021 թ. հունիսի 18-ը, ժամը 18:00:
Դասընթացին դիմելու համար խնդրում ենք լրացնել առցանց հայտադիմումը։
Դասընթացի մոդուլը հիմնված է աշխատաշուկայի հետազոտության և պահանջների վրա:
Դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ՝
- ձեռնարկատիրության տնտեսական բնույթի ու գործառույթների
- ագրոձեռնարկատիրության իրավակազմական ձևերի
- ՀՀ-ում ագրոձեռնարկատիրության զարգացման միտումների
- ագրոձեռնարկատիրության մոդելների
- ագրոձեռնարկատիրության նորարարական տեխնոլոգիաների
- կապիտալ ներգրավելու և աջակցության ուղղությունների վերաբերյալ,
հմտություններ, որոնք կիրառելով՝ կկարողանան․
- հաշվել կաթիլային ոռոգման և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ծախսերը
- կազմել ագրոձեռնարկատիրության CANVAS մոդել և պարզունակ բիզնես պլան
- հաշվել արտադրանքի կամ ծառայությունների ինքնարժեքը
- կիրառել մարքեթինգի ավանդական և թվային գործիքներ
- կատարել ագրոձեռնարկատիրական ռիսկերի քարտեզագրում և ռիսկի անձնագրի կազմում
- ամփոփ ներկայացնել սեփական բիզնես գաղափարը:
Դասընթացը բաղկացած է լինելու կարճ ինտերակտիվ դասախոսություններից և գործնական առաջադրանքներից: Դասընթացի մասնակցության արժեքն է 40000 (քառասուն հազար) ՀՀ դրամ:
Դասընթացի մասնակցության արտոնյալ պայմաններ կտրամադրվեն հետևյալ խմբերի ներկայացուցիչներին՝ գործազուրկ և սոցիալապես անապահով կանայք և երիտասարդներ, հաշմանդամություն ունեցող անձինք, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ, Արցախից տեղահանված անձինք և այլք:
Դասընթացի ավարտին կտրամադրվի մասնակցության հավաստագիր:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 012 54 57 13 հեռախոսահամարով։