ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի հրամանով, ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն, Հասարակական գիտությունների ամբիոնի փիլիսոփայության դասախոս Մարիամ Մովսիսյանը նշանակվել է ՀԱԱՀ Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր:
Տիկին Մովսիսյանը համակարգելու է համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտի, Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի, Լեզուների ուսուցման կենտրոնի, Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի եւ Կենսատեխնոլոգիաների ինկուբատորի աշխատանքները:
Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտորի հաստիքը նոր է Ագրարային համալսարանի համար: Դրա անհրաժեշտությունը թելադրված է համալսարանում շարունակվող կառուցվածքային բարեփոխումների օրինաչափ ընթացքով, եւ նախօրոք արժանացել է համալսարանի Հոգաբարձուների խորհրդի հավանությանն ու աջակցությանը:
Ի դեպ, տիկին Մովսիսյանը Ագրարային համալսարանի պատմության մեջ առաջին կին պրոռեկտորն է:
Մարիամ Մովսիսյանի կենսագրությանը կարելի է ծանոթանալ այստեղ: