ՀԱԱՀ Հասարակական գիտությունների ամբիոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 14-ին` ժամը 13։30-ին, տեղի կունենա հանդիպում-քննարկում «Ակադեմիական հաղորդակցության էթիկա» թեմայով։ Բանախոսը փ.գ.թ., դոցենտ, հաղորդակցման դասընթացավար Արուսյակ Ղարիբյանն է: Բանախոսության ընթացքում կքննարկվեն հետևյալ հարցերը՝
- հաղորդակցման էությունը, կառուցվածքը,
- հաղորդակցման խոչընդոտները,
- ակադեմիական հաղորդակցման բնույթը, գործառույթները,
- ակադեմիական հաղորդակցման էթիկական տեսանկյունները,
- արդյունավետ ակադեմիական հաղորդակցման սկզբունքները :
Թիրախային լսարան՝ դասավանդողներ, երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ, թեմայով հետաքրքրված անձինք։