Ագրոձեռնարկատիրության դասընթաց սկսնակների համար

Զբաղվու՞մ եք կամ ուզու՞մ եք զբաղվել ագրոբիզնեսով։

Ցանկանո՞ւմ եք ձեռք բերել գիտելիքներ

  • ձեռնարկատիրության տնտեսական բնույթի ու գործառույթների
  • ագրոձեռնարկատիրության իրավակազմակերպական ձեւերի
  • ՀՀ-ում ագրոձեռնարկատիրության զարգացման միտումների
  • ագրոձեռնարկատիրության մոդելների
  • գյուղատնտեսության նորարարական տեխնոլոգիաների
  • կապիտալ ներգրավելու եւ աջակցության ուղղությունների վերաբերյալ:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում կազմակերպում է «Իմ ագրոբիզնեսը» թեմայով դասընթաց:

Դասընթացը բաղկացած է լինելու ինտերակտիվ դասախոսություններից եւ գործնական պարապմունքներից:

Դասընթացին կարող են դիմել գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք։

Ծրագիրը խրախուսում է հատկապես գործազուրկ կանանց եւ երիտասարդների մասնակցությունը:

Դասընթացը կմեկնարկի ապրիլի 4-ին: Գրանցման վերջնաժամկետն է 2022 թ. մարտի 31-ը, ժամը 17:00-ն:

Որպես դասընթացի արդյունք դուք կկարողանաք՝

  • պլանավորել արտադրական ծախսերը
  • կազմել ագրոձեռնարկատիրության CANVAS մոդել եւ պարզունակ բիզնես պլան
  • հաշվել արտադրանքի կամ ծառայությունների ինքնարժեք
  • կիրառել շուկայավարման ավանդական եւ թվային գործիքներ
  • կատարել ագրոձեռնարկատիրական ռիսկերի քարտեզագրում եւ ռիսկի անձնագրի կազմում
  • ամփոփ ներկայացնել սեփական բիզնես գաղափարը

Դասընթացի մասնակցության արժեքն է 40000 (քառասուն հազար) ՀՀ դրամ։ Զեղչեր կտրամադրվեն հետեւյալ խմբերի ներկայացուցիչներին՝ գործազուրկ եւ սոցիալապես անապահով կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ, Արցախից տեղահանված անձինք:

Դասընթացի ավարտին կտրամադրվի մասնակցության հավաստագիր:

Դասընթացին դիմելու եւ լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել՝

012 54 57 13              095 59 20 03          093 59 20 01