Հարգելի գործընկերներ:
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Գյուղատնտեսության, կիրառական կենսատեխնոլոգիայի եւ արդյունաբերական արտադրության զարգացման գերակա ուղղությունները» թեմայով միջազգային գիտահետազոտական խորհրդաժողովին (AgroBioTech 2021), որը կանցկացվի առկա-հեռավար ձեւաչափով, 2021 թ. նոյեմբերի 25-26-ը:
Խորհրդաժողովի համակազմակերպիչներն են՝ Գիտական հետազոտությունների աջակցության ընկերակցությունը (ք. Բարնաուլ, Ռուսաստան), Տվերի պետական գյուղատնտեսական ակադեմիան (ք. Տվեր, Ռուսաստան), Կոստրոմայի պետական գյուղատնտեսական ակադեմիան (ավան Կարավաևո, Ռուսաստան), Կաբարդինա-Բալկարիայի Վ. Մ. Կոկովի անվ. պետական ագրարային համալսարանը (ք. Նալչիկ, Ռուսաստան), Բելառուսի պետական ագրարային տեխնիկական համալսարանը (ք. Մինսկ, Բելառուս) եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ք. Երեւան, Հայաստան):
Խորհրդաժողովի նպատակը գյուղատնտեսության, կենսատեխնոլոգիայի եւ արդյունաբերության էկոհամակարգի առջեւ ծառացած գլոբալ մարտահրավերների ստեղծագործական իմաստավորումն է, որը թույլ կտա մշակել գործնական հանձնարարականներ նորարարական տեխնոլոգիաների ներդրման արդյունավետության բարձրացման եւ ոլորտի ձեռնարկությունների զարգացման կայուն տեմպերի ապահովման ուղղությամբ: Խորհրդաժողովի նյութերը կհրապարակվեն գիտական գրականության առաջատար միջազգային հրատարակչություններում եւ հետագա ինդեքսավորման նպատակով կուղարկվեն գիտաչափական տվյալների շտեմարաններ, ներառյալ «Scopus»-ը եւ «Web of Science»-ը:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բոլոր աշխատակիցների համար նախատեսված է կազմակերպական զեղչված անդամավճար՝ 15 000 ռուսական ռուբլի (մասնակցության եւ գիտական հոդվածի հրապարակման համար, որը կներկայացվի որակյալ, մասնագիտական խմբագրում չպահանջող անգլերեն լեզվով: Գիտաչափական հանդեսներում («Scopus» եւ «Web of Science») հրապարակելու համար գիտական հոդվածները պետք է հանձնել մինչեւ 2021 թ. նոյեմբերի 22-ը:
Խորհրդաժողովի սեկցիաների մանրամասն նկարագրությանը, կազմակերպիչների եւ գործընկերների մասին տեղեկություններին, Կազմակերպչական եւ Գիտական կոմիտեներին, հոդվածների ձեւավորման պահանջներին կարող եք ծանոթանալ եւ մասնակցության հայտ կարող եք ներկայացնել խորհրդաժողովի պաշտոնական կայքում՝ https://conferences.science/conferences/agrobiotech-2021.html: