Այսօր` նոյեմբերի 20-ին, Համալսարանի ՈՒԽ-ը միջոցառման էր հրավիրել, որը նվիրված էր Ուսանողության միջազգային օրվան եւ մեր բուհի ուսանողների հիշյալ կազմակերպության ստեղծման 30-ամյակին:
Ուրախների եւ հնարամիտների «RAYON» ակումբը հումորի, երգիծանքի ծրագիր էր նախապատրաստել, եւ, որ ամենակարեւորն է՝ մատուցվեց ճիշտ չափաբաժնով, առանց անհարկի երկարացնելու:
Մեր բուհը ՈՒՀԱ-ի հանրապետական մրցույթներին արժանավայել ներկայանալու եւ հաղթելու մեծ փորձ ունի, եւ հիմա երիտասարդների նոր սերունդը իր նոր, թարմ շունչն է բերել:
Դահլիճը սիրով, բուռն ու ջերմորեն էր արձագանքում «ուրախներին», որոնք անկաշկանդ, համարձակ, վստահ էին բեմում: Լիցքաթափվելու, հոգսերի թուխպն ու բեռը գեթ ժամանակավորապես մի կողմ դնելու պատեհություն էր սա, որից անվարան եւ շնորհակալությամբ «օգտվեցին» ներկաները:
Հ.Գ. Ի դեպ, ուսանողները շեշտեցին, որ այսօր նաեւ պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանի ծննդյան օրն է: Դահլիճի շնորհավորանքը այս հարցում եւս ջերմ էր, անկեղծ: