Ագրարային համալսարանի հյուրն էին թիվ 78 հիմնական դպրոցի աշակերտները

Փետրվարի 6-ին Ագրոնոմիական ֆակուլտետի և Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր մասնագիտական կողմնորոշման շրջայց Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցի աշակերտների համար։

Այցի ընթացքում Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի աշխատակից Անի Հովակիմյանը նրանց ներկայացրեց Ագրարային համալսարանի՝ աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները և բուհի ընձեռած կրթական հնարավորությունները:

Աշակերտները այցելեցին Միջազգային կապերի դեպարտամենտ, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, EVN գինու ակադեմիա, Գինեդարան, ՀԱԱՀ Անասնաբուժական կլինիկա։