Օտարերկրյա դիմորդներին

Հարգելի հյուրեր,

Ողջունում ենք Ձեզ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Ուրախ ենք, որ մասնագիտական և անձնական նոր փորձ ձեռք բերելու համար Դուք ընտրել եք մեր բուհը: Հուսով ենք, որ Ձեր այցը Երևան կդարձնենք հաճելի և արժեքավոր:
Անկասկած, այլ երկրում ապրելը, ուսանելը կամ աշխատելը բավական ոգևորիչ է, սակայն միշտ պետք է տեղյակ լինել հնարավոր մարտահրավերներից: Արտաքին կապերի դեպարտամենտի աշխատակիցները միշտ պատրաստ են աջակցել ու տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն, ինչպես Հայաստանում գտնվելու ընթացքում, այնպես էլ նախքան Ձեր ժամանումը:

Հետադարձ կապ`

ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I մասնաշենք, 127 սենյակ
Հեռ/ֆաքս (+37412) 58-58-08, (+37412) 56-74-11, ներքին` 4-01, 4-02
E-mail: inter@anau.am, garegin77@gmail.com