Հայտարարություն աճուրդի մասին

haytararutyun

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների բաց աճուրդ:

Աճուրդը տեղի կունենա 2020թ-ի մարտի 12-ին ժամը 14.00-ին, ՀԱԱՀ-ի Բալահովիտ գյուղի ուսումնա-փորձարարական տնտեսության վարչական շենքում: Վայրը հստակեցնելու և այլ մանրամասների համար զանգահարել Արարատ Մոսինյանին՝  093/091 201604 համարներով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Տվյալ աճուրդով չվաճառված կենդանիների մեկնարկային գները մնում են անփոփոխ հաջորդ աճուրդների համար։

1. Օտարման առարկա գյուղատնտեսական կենդանիների տվյալները
Հետևյալ հղմամբ տեղադրված են գյուղատնտեսական կենդանիների (այսուհետ՝ Գույք) բնութագրիչները (այսուհետ Ցանկ): Ցանկում յուրաքանչյուր լոտի հերթական համարին հաջորդում է տվյալ կենդանու նույնականացման (ականջապիտակի) համարը, տարիքը, կաթնատվությունը, մեկնարկային գինը և այլն: Գույքի գնահատման գները ձևավորվել են հաշվի առնելով առկա բնութագրիչները և ներկա շուկայական արժեքները:

Link: https://docdro.id/YuhCKO4

2. Աճուրդի կարգը և պայմանները
2.1. Աճուրդի կազմակերպիչ է հանդիսանում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի կողմից սահմանված աճուրդային Կարգ-ին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝

Լink: https://docdro.id/T6m4Upr

2.2. Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է սահմանված օրը, ոչ ուշ քան աճուրդը սկսվելուց 20 րոպե առաջ, մասնակիցների գրանցամատյանում գրանցման նպատակով, ներկայացնել․
●        մասնակցության վճարը հաստատող փաստաթուղթը,
●        անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճենը,
●        իրավաբանական անձի դեպքում՝ միասնական գրանցամատյանից կազմակերպության վերաբերյալ քաղվածքը,
●        իրավաբանական անձի լիազորված անձի դեպքում՝ գործադիր մարմնի կողմից տրված լիազորագիր,
●        ֆիզիկական անձի լիազորված անձի դեպքում՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիր։
Գրանցված մասնակցին տրվում է գրանցման համարով մասնակցության քարտ։
2.3. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հիմնադրամ՝ կազմակերպչական հարցերով Լիլիթ Աթանայանին 012 583452, 012 528516  հեռախոսահամարներով,  իսկ Գույքի բնութագրիչների հարցերով Արարատ Մոսինայանին՝ 093/091 201604, կամ ուղարկել հաղորդագրություն [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին:
2.4. Աճուրդի մասնակիցները կարող են տեսնել և ուսումնասիրել Գույքը աշխատանքային օրերին 10։00-17։00 ընկած միջակայքում, ընդուպ մինչև աճուրդի օրվա ժամը 11։30։

2․5․ Աճուրդի մասնակցության վճարը կազմում է 20․000 (քսան հազար) ՀՀ դրամ, որը նախապես վճարվում է Հիմնադրամի՝ «Արդշինբանկ» ՓԲԸ բանկում սպասարկվող Հ /հ 2470100531030000 հաշվարկային հաշվին։

1.     3Աճուրդի քայլերը
2.    3․1․Աճուրդի նվազագույն քայլ է սահմանվում 5․000 (հինգ հազար) ՀՀ դրամը։
3.     3․2․Մասնակիցը բարձրացնում է իր քարտը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով լոտը ձեռքբերելու մասին:
4.     3․3․ Յուրաքանչյուր մասնակից կարող է լոտի գինն ավելացնել առնվազն մեկ քայլով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով՝ բարձրացնելով քարտը4. Աճուրդի արդյունքների ամփոփում
5.     4․1․ Վաճառված լոտի հաղթողի հետ կնքվում է Գույքի առուվաճառքի պայմանագիր։
6.     4․2․ Գույքի արժեքը (մասնակցության վճարի հաշվանցմամբ) ենթակա է վճարման ոչ ուշ քան աճուրդի օրվան հաջորդող աշխատանքային օրը՝ սույն հայտարարության մեջ նշված հաշվարկային հաշվին։
7.     4․3․ Գույքի նկատմամբ գնորդի իրավունքը ծագում է Գույքի դիմաց ամբողջական վճարման փաստը Հիմնադրամի բանկի կողմից հավաստվելուց հետո։
8.     4․4․ Նախորդ կետում նշված փաստի հավաստումից հետո գնորդը հեռախոսազանգով (ընդ որում, հեռախոսազանգը կարող է ձայնագրվել) տեղեկացվում է այդ մասին, որից հետո ծագում է գնորդի պարտավորությունը ոչ ուշ, քան տեղեկացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում Գույքը իր միջոցներով և իր հաշվին տեղափոխելու Հիմնադրամի տարածքից (հակառակ դեպքում Հիմնադրամն իրավասու է պահանջելու Գույքի պահպանության հետ կապված ծախսերի, ինչպես նաև վնասների հատուցում)։
9.     4․5․ Կարգի 13-րդ և 37-րդ կետերում սահմանված դեպքերում մասնակցության վճարը չի վերադարձվում: