Հարգելի գործընկերներ, ուսանողներ
Հոկտեմբերի 12-ին կկայանա ABioNet Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի ամփոփիչ հանդիպումը, որի ընթացքում կներկայացվեն ծրագրի հիմնական վերջնարդյունքներն ու ձեռբերումները կենսաարտադրանքների ոլորտում։ Հիշեցնենք, որ այս ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ի աշխատանքային թիմի կողմից մշակվեց Սննդամթերքի անվտանգության մագիստրոսական կրթական նոր ծրագիրը, որը հաջողությամբ ներդրվեց համալսարանում, ինչպես նաև հիմնվեց ժամանակակից սարքերով կահավորված լաբորատորիա։
Ծրագրի ամփոփիչ հանդիպմանը մասնակցելու հարկավոր է անպայման գրանցվել, որից հետո կստանաք հանդիպմանը մասնակցելու zoom-ի հրավերը։ Գրանցվելու համար օգտվեք հետևյալ հղումից՝ https://docs.google.com/forms/d/1UX_-hcT4rKXP1u4jVPc2-9OPH-wWhzhaw-iptYAVhLo/viewform?edit_requested=true, կամ նկարի QR կոդից։
Հանդիպումը կկայանա հեռավար եղանակով։
- 29/09/2021
- 2021