ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ:

Մեծ հաճույքով եմ շնորհավորում ձեզ Աշխատանքի օրվա առթիվ։

Մայիսմեկյան տոնը պատեհ առիթ է փառաբանելու աշխատանքն ու աշխատավոր մարդուն եւ, մասնավորապես, երախտագիտություն հայտնելու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առաջընթացի եւ ձեռքբերումների գործում ներդրում ունեցած աշխատակցներին եւ ուսանողներին, որոնցից շատերը ուսումնառությունը համատեղում են աշխատանքի հետ։

Ձեր աշխատասիրության, պատասխանատվության եւ դրսեւորած մասնագիտական կարողությունների շնորհիվ մենք շարունակելու ենք ամրապնդել ագրոպարենային ոլորտի գիտակրթական ներուժը, զարգացնել նորարարությունը եւ նպաստել Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացմանը։

Մաղթում եմ ձեզ առողջություն, երկար տարիներ բարեբեր աշխատանք կատարելու ուժ ու եռանդ, եւ թող ազնիվ, օրինապաշտ եւ պատասխանատու աշխատանքը ձեզ ապահովի ստեղծագործելու, զարգանալու եւ բարեկեցիկ ապրելու հնարավորություն։

Շնորհավոր Աշխատանքի օրը։

Հարգանքով՝

Հրաչյա ԶԱՔՈՅԱՆ
ՀԱԱՀ ռեկտոր