Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հայտարարում է մրցույթ ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼԻ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Պարտականություններ՝
- Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսումնաարտադրական գործընթացի կազմակերպում եւ ղեկավարում,
- ուսանողների գործնական հմտությունների ձեւավորման նպատակով մասնագիտությունների կրթական չափանիշների պահանջների կատարման ապահովում:
Թեկնածուներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝
- բարձրագույն մասնագիտական կրթություն՝ բակալավրի կամ մագիստրոսի աստիճանով, կամ բարձրագույն մասնագիտական կրթություն եւ գիտական աստիճան, գիտամանկավարժական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձ․
- իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, ՀՀ օրենքների եւ նորմատիվ իրավական այլ ակտերի իմացություն․
- Քոլեջի զարգացման ծրագրի վերաբերյալ գիտելիքներ․
- ուսումնական պլաններ, ծրագրեր եւ չափորոշիչներ կազմելու ունակություն․
- հոգեբանության եւ մանկավարժության հիմունքների իմացություն․
- կազմակերպչական, տրամաբանելու, հաղորդակցվելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, լարված իրավիճակներում եւ թիմում աշխատելու ունակություն․
- հայերենի գերազանց իմացություն, անգլերենի եւ ռուսերենի լավ իմացությունը ցանկալի է․
- համակարգչային գրագիտություն, ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
Միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի առկայությունը կդիտվի որպես առավելություն։
Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել դիմում՝ կցելով հետեւյալ փաստաթղթերը․
- նկարով ինքնակենսագրական (CV),
- կրթության վերաբերյալ փաստաթղթերի պատճենները,
- աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթերի պատճենները։
Դիմելու կարգը՝
Դիմումի փաթեթը կարող եք ուղարկել էլփոստի [email protected] հասցեով` թեմա (Subject) բաժնում նշելով՝ Քոլեջի տնօրենի տեղակալ կամ հանձնել առձեռն ՀԱԱՀ-ի ՄՌԿ բաժնում՝ ք․ Երեւան, Տերյան 74, 3-րդ հարկ։
Աշխատավայրի հասցե՝ Հայաստան, ք․ Երեւան, Տերյան 74:
Դիմելու վերջնաժամկետ՝ 19.02.2026 թ․:



