Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ (3 տեղ) Վիզեուի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) ութ շաբաթ փորձուսում անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել Ագրոնոմիական ֆակուլտետի երրորդ կուրսի՝ անգլերենին տիրապետող ուսանողները, ինչպես նաեւ այն մագիստրանտները, որոնք չեն ավարտում 2026 թ․ գարնանային կիսամյակում։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլհասցեով, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով)
- ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից),
- մոտիվացիոն նամակ (անգլերենով),
- կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ (https://drive.google.com/drive/folders/1BG6iGzfSCXyGldLKY5wgETGUMquEC44L?dmr=1&ec=wgc-drive-globalnav-goto)։
Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname), իսկ յուրաքանչյուր փաստաթղթի ծավալը չպետք է գերազանցի 2 ՄԲ-ն։ Պայմաններին չբավարարող փաստաթղթերը չեն ընդունվի։ Դիմորդը հարցազրույցի կհրավիրվի մոտիվացիոն նամակի նախնական դրական գնահատումից հետո։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի փետրվարի 20-ը:
Անհրաժեշտ հղումներ՝
- Վիզեուի պոլիտեխնիկական ինստիտուտի վերաբերյալ` https://ipv.pt/en/
- անհրաժեշտ փաստաթղթեր՝ https://drive.google.com/drive/folders/1BG6iGzfSCXyGldLKY5wgETGUMquEC44L?dmr=1&ec=wgc-drive-globalnav-goto
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի եւ կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին կամ գրել [email protected] էլհասցեով։



