Դասախոսական կազմի համալրման մրցույթ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝

  1. Թունդ ալկոհոլային խմիչքներ
  2. Մրգային օղիներ
  3. Զգայաբանության գնահատում
  4. Գինու համտես եւ պիտակավորում

առակաների դասախոսական կազմի համալրման նպատակով:

Համալսարանի նպատակն է ներգրավել բարձրորակ դասախոսական կազմ` նրանց տրամադրելով շարունակական կատարելագործման հնարավորություններ եւ բարենպաստ աշխատանքային միջավայր:

Պարտականություններ՝

  • առարկայական պլանով նախատեսված թեմաների դասավանդում,
  • դասախոսությունների, գործնական եւ լաբորատոր պարապմունքների, սեմինարների անցկացում,
  • մասնակցություն համալսարանական եւ արտասահմանյան գիտակազմակերպչական, գիտամեթոդական, փորձագիտական մարմինների աշխատանքներին,
  • խորհրդատվական գործունեություն։

Թեկնածուներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝

  • Համապատասխան բարձրագույն կրթություն, նախապատվությունը կտրվի գիտական աստիճան ունեցողներին,
  • Դասավանդման/գիտահետազոտական աշխատանքներում փորձի առկայություն:

Դիմելու կարգը՝

Մեր թիմին միանալու համար կարող եք լուսանկարով ինքնակենսագրականը (CV) եւ մոտիվացիոն նամակը մինչեւ 2026 թ. հունվարի 20-ը ուղարկել [email protected] էլհասցեով` Թեմա (Subject) բաժնում նշելով՝ ՀԱԱՀ ԴԱՍԱԽՈՍ-առարկայի անվանումը, օրինակ՝ ՀԱԱՀ ԴԱՍԱԽՈՍ- Զգայաբանության գնահատում: