«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը տրամադրում է կրթաթոշակ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանում ամերիկյան համալսարանի` ՀՀ մարզաբնակ (Շիրակ, Լոռի, Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր) ուսանողներին՝ փոխհատուցելով ուսման վարձը:
Կրթաթոշակի նպատակն է աջակցել եւ ոգեւորել սոցիալական ակտիվություն ունեցող ուսանողներին, որոնք կարող են զարգացնել եւ ակտիվացնել համայնքային կյանքը:
Կրթաթոշակին դիմելու համար ուսանողը պետք է ներկայացնի հարազատ համայնքի զարգացման ծրագիր՝ հիմնավորելով առաջարկվող ծրագրի օգտակարությունը համայնքային կյանքի բարելավման ու բարգավաճման գործում:
«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի
կրթաթոշակակիրները ընտրվելու են 2025 թվականի աշնանը եւ պետք է ակտիվ ներգրավվեն համալսարանի ծրագրերի ու նախագծերի իրականցմանը:
Կրթաթոշակին դիմելու համար անհրաժեշտ է [email protected] հասցեով ուղարկել ստորեւ նշված փաստաթղթերը`
- մոտիվացիոն նամակ՝ հիմնավորելով առաջարկվող ծրագրի
օգտակարությունը համայնքի զարգացման գործում, - ֆակուլտետից տեղեկանք՝ ներառյալ ՄՈԳ-ը,
- կիսամյակի վարձավճարի չափը (ներառյալ զեղչերը),
- անձնագրի պատճենը (ներառյալ գրանցման էջը):
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 20-ը: