2025-2026 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի անվճար տեղերի ընդունելություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի անվճար տեղերի ընդունելություն: Ասպիրանտուրա ընդունվելու համար անձը կամ նրա լիազորված անձը դիմումը ներկայացնում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի անունով՝ կցելով հետեւյալ փաստաթղթերը՝

1․ Բակալավրի եւ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),

  1. Օտար լեզվի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
  2. Ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
    4.Ինքնակենսագրություն եւ երեք լուսանկար (3×4 չափի),
    5 Քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թ հունիսի 2-ից մինչեւ հունիսի 27-ը (ներառյալ) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00-ն: Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության ժամկետը սահմանվում է  սթ հուլիսի 2-ից մինչեւ հուլիսի 11-ը:

ՀԱԱՀ 2025-2026 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի՝ ըստ մասնագիտությունների ընդունելության անվճար տեղերի բաշխմանը կարելի է ծանոթանալ այստեղ։