ԱՄՎՏ ամբիոնի դասախոս Գոհար Վարդանյանը թիվ 113 միջնակարգ դպրոցում ներկայացրել է ագրարային մասնագիտությունները

Երեւանի Նորիկ Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ դպրոցում կարեւոր են համարում դպրոց-բուհ կապը եւ աշակերտների մասնագիտական կողմնորոշման գործընթացը։

Դեկտեմբերի 5-ին դպրոց էր այցելել ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Գոհար Վարդանյանը, որն աշակերտներին ներկայացրեց  շուկայում մեծապես պահանջարկված, լավ վարձատրվող աշխատանք ապահովող ագրարային մասնագիտությունները, մրցունակ ուսանողակենտրոն միջավայրը եւ նորարարական ենթակառույցները։

Աշակերտները բավականին ակտիվ հարցադրումներ էին անում համալսարանում տեղի ունեցող բարեփոխումների, ուսումնական գործընթացի կազմակերպման, մասնագիտական կրթական ծրագրերի, ուսանողական կյանքի կազմակերպման վերաբերյալ։ Պատահական չէ, որ երեխաները ցանկություն հայտնեցին այցելել համալսարան՝ տեղում ծանոթանալու առկա հնարավորություններին: