Միջազգային կապերի դեպարտամենտի աշխատակիցները մասնակցել են հոկտեմբերի 22-ից 24-ը տեղի ունեցած Էրասմուս+ Համաշխարհային վեբինար 2024-ին, որի նպատակն էր ներկայացնել Erasmus+ ծրագրի շրջանակում փոխանակման եւ համագործակցության հնարավորությունները կազմակերպությունների եւ անհատների համար։
Վեբինարի ընթացքում քննարկվել են ուսանողների եւ անձնակազմի ակադեմիական փոխանակմանը, բարձրագույն կրթության եւ մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում, ինչպես նաեւ երտասարդական կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրերին, առցանց (վիրտուալ) փոխանակումնեին եւ հետազոտողների համար շարժունությանն առնչվող հարցեր։
Վեբինարի ժամանակ ընդգծվեց միջազգային համագործակցության կարեւորությունը՝ ներկայացնելով այնպիսի հնարավորություններ, ինչպիսին է Միջազգային կրեդիտային շարժունությունը, որը հեշտացնում է ուսանողների փոխանակումը Եվրոպայի եւ այլ տարածաշրջանների համալսարանների միջեւ: Այս նախաձեռնությունը նպաստում է մշակութային փոխանակմանը եւ ամրապնդում ակադեմիական կապերը գլոբալ մակարդակով:
Հոկտեմբերի 23-ին ներկայացվեցին Էրազմուս Մունդուս մագիստրոսական ծրագրերը, բարձրագույն կրթության կարողությունների զարգացման ծրագրերը, ինչպես նաեւ Ժան Մոնեի գործողությունները։ Էրազմուս Մունդուսի համատեղ մագիստրոսական ծրագիրը կարեւոր համարվեց այն առումով, որ այն հնարավորություն է ընձեռում բազմաթիվ համալսարաններում համատեղ, ինտեգրված ուսումնական ծրագրեր իրականացնելու: Այս ծրագրերը ուսանողներին հնարավորություն են տալիս ծանոթանալ տարբեր կրթական համակարգերի եւ մշակութային միջավայրերի՝ բարձրացնելով նրանց գլոբալ կարողունակությունը: Erasmus Mundus-ը կոչված է բարելավելու բարձրագույն կրթության որակը կրթաթոշակների միջոցով՝ ստեղծելով հմուտ մասնագետների միջազգային ցանց:
Բարձրագույն կրթության կարողությունների զարգացումը եւս մեկ կարեւոր թեմա էր, որը լուսաբանվեց վեբինարի ժամանակ: Այս նախաձեռնությունները նպատակ ունեն ուժեղացնել հաստատութենական կարողությունները գործընկեր երկրներում, մասնավորապես՝ ոչ եւրոպական տարածաշրջաններում: Հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնք ուղղված էին այս ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ ֆինանսավորման նոր մոտեցմանը (միանվագ), ֆինանսական հաշվետվողականությանը, մասնակիցների կողմից համաֆինանսավորման անհրաժեշտությանն ու դրա իրականացման մեխանիզմներին, վերջնաարդյունքների ապահովմանն ու հավաստիությունը ապահովելուն եւ այլն։
Էրազմուս+ ծրագրերը խթանում են բարձրագույն կրթության համակարգերի արդիականացումը՝ նպաստելով ներառական, նորարարական եւ կայուն կրթական միջավայրի զարգացմանն ամբողջ աշխարհում:
Marie Sklodowska-Curie Actions-ը (MSCA) աջակցում հետազոտողների միջազգային շարժունությանը` խթանելով գիտական գերազանցությունը եւ նորարարությունը համագործակցային նախագծերի միջոցով, խթանելով կարիերայի աճը եւ ընդլայնելով Եւրոպայի հետազոտական լանդշաֆտը:
Քննարկվեցին միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման վերաբերյալ կարողությունների զարգացման, Էրազմուս+ վիրտուալ փոխանակման հարցերը, ինչպես նաեւ երիտասարդների համար կարողությունների զարգացման հնարավորությունները։
ՄԿԴ աշխատակիցներն ակտիվորեն մասնակցեցին եռօրյա վեբինարներին՝ բարձրացնելով տարբեր հուզող հարցեր եւ բավականին նորություններ իմացան ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի վերաբերյալ։